National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.09.2017
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
1 / 3

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ հերթական նիստում քննարկել եւ ՀՀ ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել մի շարք հարցերի:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծով նախատեսվում է կարգավորել տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունները, դրանց իրականացման նկատմամբ հսկողության ձեւերն ու մեխանիզմները եւ համայնքի համար պարտադիր եւ կամավոր խնդիրներին առնչվող դրույթները:

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն՝ ընդգրկվելու համար ՀՀ ԱԺ լիագումար նիստի օրակարգում:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ փաթեթով նախատեսվում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացումը սահմանել ծանուցման ենթակա գործունեության տեսակ՝ ներկայումս սահմանված լիցենզավորվող գործունեության տեսակի փոխարեն, ինչպես նաեւ նշված գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանել տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով գումար` ներկայումս սահմանված տարեկան բազային տուրքի 200-ապատիկի փոխարեն: Փաթեթի նպատակն է նպաստել գործարար միջավայրի բարելավմանը:

Հանձնաժողովը քննարկված փաթեթին նույնպես տվել է դրական եզրակացություն՝ ընդգրկվելու համար ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է նաեւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ բանախոսի՝ նախագծով առաջարկվում է կանոնակարգել ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով մշտադիտարկումների արդյունքների տրամադրումը բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին եւ շահագրգիռ հասարակությանը:

Հանձնաժողովը որոշել է հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին, անցկացնել աշխատանքային քննարկում՝ վերջերս հանրապետությունում տեղի ունեցած հրդեհների կապակցությամբ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am